29 06 2023

Եթե Արցախը ընկավ, ապա հայկական իրականության վախճանը զուտ ժամանակի հարց է դառնալու․ Տիգրան Աբրահամյան

Եթե Արցախը ընկավ, ապա հայկական իրականության վախճանը զուտ ժամանակի  հարց է դառնալու․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

Արդեն 200 օր է` Արցախում ապրող մեր քույրերն ու եղայրները թշնամու հետ կոշտ դիմակայության մեջ են, որն արտահայտվում է տոտալ շրջափակմամբ և ադրբեջանական հարձակումներով:

Այս ընթացքում ինչեր ասես, որ չի եղել, սակայն արցախցին ծանր իրադրությանը մոտեցել է այն գիտակցումով, որ ազգային ազատագրման շարժման հիմքում դրված սկզբունքներն ու մոտեցումները սակարկման ենթակա չեն և պայքարը պետք է իր տրամաբանական ավարտին հասցնել:
Այս բարդ ճանապարհին հայաստանյան իշխանության ուղերձն արցախցուն ոչ թե սատարման, այլ հանձնվելու ու նահանջելու մասին է:

Արցախում բոլոր առումներով վճռվում է հայի ճակատագիրը` Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող, եթե Արցախը ընկավ, ապա հայկական իրականության վախճանը զուտ ժամանակի  հարց է դառնալու:

Պինդ կաց Արցախ, դու մենակ չես»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ