«Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ շրջում են իրենց շարասյուները և վերադառնում դաշտային ճամբարներ։
«Գիտակցելով ողջ պատասխանատվությունը այն բանի համար, որ կողմերից մեկի վրա ռուսական արյուն է թափվելու, մենք շրջում ենք շարասյուները և հակառակ ուղղությամբ՝ պլանի համաձայն, մեկնում ենք դաշտային ճամբարներ»,- ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը