09 06 2023

Հայաստանը նախկինում թելադրող էր, հիմա թելադրվող է, ընդ որում՝ թշնամու կողմից․ Հովհաննես Հարությունյան



«2018 թվականից և 2020 թվականի պատերազմից հետո առավել ակնհայտ դարձավ այս իշխանությունների հստակ նպատակը՝ դուրս բերել Հայաստանը ռուսական անվտանգային գոտուց ու, թեև իրենք ասում են տանեն դեպի արևմտյան անվտանգային գոտի, բայց դա ուղիղ նշանակում է տանել դեպի Թուրքիայի անվտանգային գոտի․․․ Հայաստանն այս օրերին ապրում է իր պատմության ամենաամոթալի էջը, այն կարգավիճակում,  որ այսօր Հայաստանի Հանրապետությունն է, երբևիցե չի ունեցել ։ Ավելի ծանր օրեր ունեցել է, բայց նման անդեմ, անինքնասեր կարգավիճակ երբեք չի ուենցել»,- Yerevan.Today-ի տաղավարում ասաց «Մայր Հայաստան ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը։  

«Կարծում եք պատահականությո՞ւն է, որ Փաշինյանին Անկարայում նստեցել էին Ալիևի հետևը, դա հստակ մեսիջ էր հասկանալու, թե՝ որտեղ է իր տեղը ու կարծես ինքը դա նորմալ էր ընդունում․․․ Զոհված զինծառայողների ծնողները, որոնք աջակցում են նիկոլ Փաշինյանին կամ մասնակցում են Աննա Հակոբյանի միջոցառումներին, հարց չունե՞ն  Նիկոլ Փաշինյանին, թե՝  ի՞նչ էր հրճվանքով պատմում իրենց էրեխեքի սպանողին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով․ «Սա է իրավիճակը, Հայաստանը նախկինում թելադրող էր, հիմա թելադրվող է, ընդ որում՝ թշնամու կողմից»։

Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ այսօր այնքան վատ դիրքերում ենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարելի է երազանք համարել․ «Ինչքան էսպես շարունակվի, մենք հեռանալու ենք հայանպաստ լուծումից։ Նիկոլի իշխանության ամեն օրը մեզ հեռացնում է՝ հայանպաստ որևէ լուծում ունենալուց»։  

Նրա խոսքով՝ հանրությանը հնարավոր է անտարբերության ճահճից դուրս բերել բացառապես անհատական աշխատանքի արդյունքում․ «Պետք է տուն առ տուն, փողոց առ փողոց շփվել քաղաքացիների հետ, խնդրել, համոզել, որ հաշվի նստեն իրականության հետ․․․ Ինչո՞վ են մարդիկ վստահ, որ 1915 թվականի ցեղասպանությունը չի կարող կրկնվել , եթե ոտքի չկանգնենք ու տեր չկանգնենք մեր ապագային»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ