03 06 2023

Թուրքիան և Ադրբեջանը ստանում են ՀՀ-ին ու հայ ժողովրդին ոչնչացնելու նոր հարթակներ․ Վահե Սարգսյան

Թուրքիան և Ադրբեջանը ստանում են ՀՀ-ին ու հայ ժողովրդին ոչնչացնելու նոր հարթակներ․ Վահե Սարգսյան

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

«ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերը ընդհանուր փոխըմբռնման են եկել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով հաղորդակցության վերականգման ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու հարցում»․ Կառավարություն

Հայաստանի հասարակության, հայ ժողովրդի համար մի կարևոր պարզաբանում՝ Ադրբեջանը և Թուրքիան ՉԵՆ ԱՆԵԼՈՒ ՈՐԵՎԷ ՔԱՅԼ, որը կհզորացնի Հայաստանը: Եվ այս աքսիոմատիկ ճշմարտությունը հենված է այդ նույն երկրների անվտանգության հայեցակարգերի հիմքում, այն է՝ ոչնչացնել ՀՀ-ն և հայ ժողովրդին:

Հետևաբար, այս ընթացիկ «փոխըմբռնումները», «առաջընթացները», «կոնկրետ քայլերի» հիշատակումներն ընդամենը թուրքական հզոր դիվանագիտության խարդավանքներ են՝ վաղուց գերեվարված, կարթն ընկած ՀՀ իշխանություններից ստանալ ավելին ու ավելին:

Կարճ ասած՝ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է անընդհատ ստանան, իսկ փոխարենը՝ կբարեհաճեն երբեմն հանդիպել, ինչու չէ՝ «փոխըմբռնումների» ու «առաջընթացների» մասին հայտարարություններ անել՝ հնարավորություն տալով իրենց վասալի վերածված ՀՀ իշխանություններին ևս մի որոշ ժամանակ խաբելու և մոլորեցնելու սեփական ժողովրդին:

Հարկ եղավ՝ թշնամական այդ տանդեմը երբեմն 2022 թ. սեպտեմբերյան օպերացիայի նման ջարդ կանի. նայած պահի հարմարությանը:

Այդպիսով, Թուրքիան և Ադրբեջանը յուրաքանչյուր «փոխըմբռնման» և «առաջընթացի» դիմաց կորզելով նոր տարածքներ ու ռազմավարական զիջումներ, ստանում են ՀՀ-ին ու հայ ժողովրդին ոչնչացնելու նոր հարթակներ ու հնարավորություններ:

Փաշինյանի խմբակի խոստացած խաղաղությունը երբեք չի գալու, իսկ Թուրքիան ու Ադրբեջանն այս խաղը շարունակելու են մինչև վերջ, իսկ այդ վերջը ցանկացած մտածող հայ լավ գիտի, թե որն է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ