Սարսափած վարչապետ կոչեցյալը այսօր զանգահարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Մեզ հաջողվեց մեր աղբյուրներից ստանալ խոսակցության սղագրությունը․
-Պարոն Միշել, վերջապես մի բան ձեռնարկեք, աղաչում եմ։ Դուք գիտեք, որ Ղարաբաղի ճակատագիրն ինձ չի հետաքրքրում, բայց Ադրբեջանի նախագահ հարգարժան պարոն Ալիևը շատ է շտապում։Այդ շտապողականությունը կարող է վատ հետևանքներ ունենալ, նկատի ունեմ իմ իշխանության ապագան։ Չնայած, որ ինձ և իմ համախոհներին պաշտպանում են հազարավոր զինված ոստիկաններ, բայց մենք, ամեն դեպքում սարսափում ենք ժողովրդի ցասումից։ Դուք քաջ գիտակցում եք, որ ինձնից հետո, մեր համատեղ բոլոր ծրագրերն ի չիք կդառնան։ Այնպես որ ևս մեկ անգամ խնդրում եմ,ասեք պարոն Ալիևին, որ Ղարաբաղն իրենցն է, ուղղակի նա, թող մի փոքր համբերի և քայլ առ քայլ մենք համատեղ կիրականացնենք, դեռևս 2018թ․ կայացրած մեր գործարքը։
-Ո՞վ է զանգահարել, հա՛, այդ դու՞ ես։ Այդպես էլ չհասկացար, որ մենք բոլորս շտապում ենք։ Արագորեն պետք է հեռացնել Ղարաբաղից ռուս խաղաղապահներին։ Այնպես որ ԵՄ կարևոր գործընկեր, Ադրբեջանի նախագահ Ալիևը շատ ճիշտ քայլեր է անում։ Ամեն դեպքում,ես կզգուշացնեմ մեր արտաքին գործերի ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին,որ նա մի հերթական մտահոգ հայտարարություն անի։Ավելին մեզնից չսպասես, հասկացա՞ր։
-․․․Ըըըը, որ էդպես է, ես էլ կզանգեմ Էմանուիլ Մակրոնին․․․
-Հա՛, հա՛, հա՛, է զանգում ես՝ զանգի։ Չե՞ս հասկանում, որ մենք ՝ Եվրոպան նույն գծի վրա ենք։ Դու ճիշտ կանես, զանգես Պուտինին։
Զանգիր ու պահանջիր կոնկրետ ուժային գործողություններ կիրառել։ Հասկանու՞մ ես, եթե ռազմական ուժ կիրառի, ապա կիրականացվի մեր նպատակը, այն է՝ Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացել և Թուրքիային քաշել մեր կողմը, թշնամացնելով Ռուսաստանի հետ։ Իսկ եթե Պուտինը չանի, էլի լավ, Հայաստանում հակառուսական տրամադրություններն էլ ավելի կաճեն։ Հասկացա՞ր, երկու դեպքում էլ շահած ենք լինում։ Փողի մասին մի մտածիր, շուտով հերթական տրանշը կստանաս։Իսկ քո և ընտանիքիդ մասին հանգիստ եղիր, քաղաքական ապաստանը պատրաստ է։
-Հասկացա․․․
«Սղագրությունը թարգմանեց»
Ավետիք Իշխանյանը
22:45 Ապրիլ 26 2023
168.am
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը