«Մյունխենում հաստատվեցին բոլոր այն պայմանավորվածություները, որոնք ձեռք էին բերվել 2022 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում, հետո՝ հոկտեմբերին՝ Պրահայում․ պայմանավորվածություններ են, որոնց տրամաբանության շրջանակում Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, Ադրբեջանը սուվերեն իրավունք է ստանում տնօրինել Արցախում տեղի ունեցող զարգացումները, քանի որ Արցախն այլևս Ադրբեջանի տարածք է․ իմիջի այլոց, հենց այդ պայմանավորվածությունների արդյունք է Լաչինի միջանցքի՝ ավելի քան 2 ամիս տևող շրջափակումը։Մյունխենում նաև տեսանք, որ հայկական կողմը վերահաստատում է իր մտայնությունը շարունակել «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ բանակցությունը հենց արևմտյան հարթակում»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանը խնդիր ունի կազմաքանդել Արցախի պետականության մնացոդները և ամեն ինչ անելու են՝ դրան հասնելու համար։ «Պետք լինի Լաչինի միջանցքը կփակեն, պետք լինի կանջատեն գազը, լույսը, ինտերնետը․ գլոբալ տենդենց է կազմաքադել Արցախի պետականության փշրանքները և զբաղվել Հայաստանի վերակազմաքանդմամբ»,-ասում է քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը