ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ասված է ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրության մեջ։
Պետքարտուղարն Ալիևին հորդորել է «անհապաղ» ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ առևտրային ապրանքների շարժը վերականգնելու և հումանիտար ճգնաժամի ռիսկը նվազեցնելու համար։
«Բլինկենն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ծնած հումանիտար ճգնաժամը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։ Նա հորդորել է նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում»,- ասված է հայտարարության տեքստում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը