Ներքին գործերի նախարարության ձևավորման օրինագծի մասով կարող եմ ասել, որ մեր խմբակցությունն առաջարկներ է ներկայացրել, որոնք մերժվել են: Ազգային ժողովում լրագրողների հետ ճապազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Մերժված հարցի շուրջ քննարկման իմաստ ուղղակի իմաստ չկար: Այն միտումները, որով ձևավորվում է ներքին գործերի նախարարությունը, ուղղակի ոստիկանությունը շատ ավելի քաղաքական ենթակայության տակ մտցնելն էր: Իսկ Հայաստանում ոստիկանությունը երեկ չէ առաջին օրը Հանրապետության հրապարակի հանրահավաքում պարզ դարձավ՝ ծառայեցվում է տոնածառեր պաշտպանելու համար»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը