Այս տարի Ամանորյա միջոցառումների վրա կծախսվի 285 մլն դրամ: Ներկայացնում ենք ծախսերը՝ ըստ հատկացումների:
Սուրբծննդյան տոնավաճառի դեկորացիաների և գեղարվեստական լուսավորության վրա կծախսվի 115 մլն դրամ։
Երևանի 2750–ամյակին նվիրված պուրակում համերգների անցկացման համար տեխնիկայի ձեռբերումը կարժենա 60 մլն դրամ։
Դեկտեմբերի 31–ի տոնական համերգի համար կծախսվի 75 մլն դրամ։
Հրապարակում տեղադրված վերգետնյա կամրջի համար կծախսվի 6 մլն 600 հազար դրամ։
Տնակների պատրաստման, տեղադրման և ապամոնտաժման համար կծախսվի շուրջ 26 մլն դրամ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը