09 11 2022

Հնարավո՞ր է չեղարկել հայտարարությունների իրավական հետևանքը․ քննարկում



Ի՞նչ  մեխանիզմներ կան՝ չեղարկելու  մեր բարձրագույն իշխանության հայտարարությունները, նրանց արած  ձևակերպումների  իրավական հետևանքները, որպեսզի դրանք ծանր չլինեն պետության համար և Հայստանի հանրային կյանքում լուրջ իրավիճակների չհանգեցնեն։  Այս մասին «Հայստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած «ՀՀ իրական օրակարգը» խորագրով քննարկմանը հարց է ուղղվել սահմանադրագետներին։

«Պետության ներկայացուցիչների մակարդակում արած հայտարարություններն ու ձևակերպումներն իրականում  կարող են հանգեցնել իրավական ծանր հետևանքների, հետևանքները նարատիվային  մակարդակում են և կարող են իրավական հետևանք բխեցնել, ուստի շատ դեպքերում դրանց հետևած գործընթացում իրավական հետևանքից խուսափելու  հնարավորությունը բարդ կլինի»,-հաստատել է սահմանադրագետ Լևոն Գևորգյանը։

 

Լևոն Գրոևգյանի խոսքով՝ նարատիվային միջավայրն այն է, երբ ադրբեջանական թեզերի վերարտադրումը կատարվում է մեր պաշտոնյաների շուրթերով ։

«Հիշենք մասնավորաբար այս դեպքը, Կենտրոնական Ադրբեջանի պնդումը, երբ խորհրդային սահմանների շարունակականությունը իբրև թե սահմանվել է Ալմա աթայի հռչակագրով  եւ ԱՊՀ հինմադիր  փաստաթղթերով , ինչն արտահայտելով Ադրբեջանը պարզապես չի ցանկանում Հայստանի հետ սահմանազատման ու սահմանագծման խնդիր լուծել,  խնդիրը շատ ավելի խորքային է, Ադրեջանի թեզը կառուցված է նրա վրա, որ  սա այն սահմանային շրջանակն է, որով հենց իրականացվում է ինքնորոշման իրավունքի իրացումը,  որովհետև այսպես է իրացվել ինքնորոշման իրավունքը Աֆրիկյան տարածաշրջանում և Լատինական Ամերիկայում։ ԻՆչքանով է սա համապատասխանում սա իրականությանը․․ բնականաբար այդպես չէ ․․․ ։  Համեմատենք նույն տրամաբանության   կոնտեքստում հոկտեմբերի 6-ին Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման հայտարարության ու դրանից Աստանայում կայացած եռակողմ հանդիպման հայտարարույթունները․ դրանք ֆունդամենտալ տարբերությամբ են կառուցվել եւ հնչել։ Օրինակ Պրահայկում, ենթադրաբար Ֆրանսիայի միջամտությամբ հնչեց տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառել՝ ինչպես այն  արձանագրված է ՄԱԿ-ի կանոնադրությունում  և ԱԼմա Աթայի հռչակագրում , իչը իրականում փորձ էր՝ բերել տարածքային ամբողջականության սկզբունքը իր իրական նորամատիվային իմաստի տիրույթ, որին սակայն երկու օր անց հաջորդեց Աստանայում ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը՝ մոտավորապես այս ձևակերպմամբ, որ Խորհրդային միության  փլուզման արդյունքում ձևավորված 5  պետությունները ընդւոնել են խորհրդային սահմանային շարունակականությունը՝ Ալա Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա իրականում ադրբեջանական թեզի բառացի ու տառացի վերարտադրում է՝ հայկական իծխանությնա կողմից, արն առաջին անգամ է հնչում հա բարձրագույն իծխանությնա շուրթերով, այդպօիսի բան նախկինում երբեք չի արվել։   

Սա նարատիվային խնդիր է ու իրենից ներկայացնում է յան, որ եթե իրականացվել են տարածքային զիջումներ  և դեռ կիրականացվեն հավելյալ զիջումներ՝ մատուցելով, թե իրականում մենք չենք զիջել, դրանք նախկինում արդեն արված էին,  սա նշանակում է սրա  օատասխանատվությունը չենք կրում։  Երկրորդ դեպքում, երբ խոսքը գնում է բարձրագույն իշխանության ներկայացուցչի կողմից պետության հրաժարումը  իր իրավունքների իրացումից որոշակի ահանջատիրությունից, սա այն դեպքն է, երբ լրիվ զրոյացվում ու իմաստազրկվում է այն բոլոր  միջդատական գործըթնացները որոնք սկսել և դեռ շարունակվում են միջազգային դատական ատյաններում։ Ստացվում է մենք փորձում ենք դատաիրավական գործընթացով իրավունքի  հիման  վրա վերականգնել իրավունքների ինքնորոշման դաշտ ու ստանալ որոշակի կարգավիճակ, ամբողջապես զրոյացվում ու փոշիանում է , որովհետև հնարավոր չէ Փաշիյանի այդ հայտարարությունից հետո  իրավունքի հիման վրա կառուցել կառրգավիճակ առավել ևս ստորագրել խաղաղությնա փաստաթուղթ , որով պայմանագրորեն դու ընդւոնում ես որ դու օկուպանտ էիր, ագրեսոր պետություն էիր։ Սրանբով դու փաստացի փակում ես քաղաքական նկրտումներ , որոնք պայմանականորեն Հայաստանը հինգ տարի հետո, երբ կլիներ ՄԱԿ-ի արդարադատությնա վճիռը՝ Ադրբեջանի ռասիստական պետություն  լինելու մասին, դու ըստ թությնա արդեն զրկում ես քեզ դրա տված իրավունքից և Հայաստանը չի կարող այդքան հիմնավոր փաստարկից հետո վերականգնել; 150-200 բնակավայերը որոնք հայկական են բայց ադրբեջանական կողմի զավթումով դարձել են ադրբեջանաբնակ»-հիմնավոր փաստարկներով գործող իշխանության  պրոադրբեջանական թեզերը վերլուծել է սահմանադրագետ Լևոն Գրիգորյանը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ