Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երկու կարևոր գործ ունեմ անելու այսօր։ Տղայիս տանելու եմ ֆուտբոլի պարապմունքի ու հետո միասին ժամը 15։00–ին գնանք Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքի։
Ֆուտբոլն էլ, հանրահավաքն էլ ապագային են միտված։ Մենք մեր երեխաներին անվտանգ ու հեռանկար ունեցող երկիր պետք է ժառանգենք։
Մենք պարտավոր ենք արձագանքել արցախցի այս փոքրիկ աղջնակին։ Արցախը մեր զավակն է ու զավակին ծնողն իրավունք չունի հանձնել որբանոց, ավելի ճիշտ՝ սպանդանոց՝ հրեշաբար «հիմնավորելով», որ միայն այդ դեպքում ծնողը կարող է խաղաղ ու լավ ապրել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը