«Այսօր դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին` զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը։
Նա տեղեկացրել է, որ մոտ ժամանակները տեղափոխվելու է այլ աշխատանքի։
Գրառմամբ Ս. Կատվալյանը շնորհակալություն է հայտնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմին, Հրաչյա Սարգսյանին, Տիգրան Ավինյանին, Երևանի ավագանու անդամներին, Երևանի քաղաքապետի տեղակալներին ու քաղաքապետարանի վարչությունների պետերին, վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների, համատիրությունների և մանկապարտեզների ղեկավարներին։
Հիշեցնենք, որ նա վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել այս տարվա մարտին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը