Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է՝ հանդիպեն Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարեն Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման նախապատրաստման մասին հայտնել է «Վեդոմոստի»-ի դիվանագիտական աղբյուրը։
Ըստ աղբյուրի, աշխատանքը սկսել է հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի ելույթից հետո, որտեղ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը։
«Վեդոմոստի»-ի մեկ այլ աղբյուր նշում է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին Մոսկվայում կամ Սոչիում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը