17 10 2022

Թուրքիան կարող է կրկին «ֆուտբոլային դիվանագիտության» դիմել. Քըլըչ

Թուրքիան կարող է կրկին «ֆուտբոլային դիվանագիտության» դիմել. Քըլըչ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարան կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը»։ Այս մասին ասել  է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը, հայտնում է Star-ը։

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին կայացել  է Եվրո-2024-ի ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Թուրքիայի, Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները:

«Մարտին Հայաստանում և սեպտեմբերին Թուրքիայում կկայանան երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումները: Մեր հավաքականը կմեկնի Երևան, հնարավոր է՝  նաև մենք։ Կարգավորման գործընթացը դրական է ընթանում։ Դրական դինամիկա է նկատվում նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Այս գործընթացը պետք է շարունայկել` չտրվելով սադրանքներին», - ասել է Քըլըչը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ