24 09 2022

Արցախը հանձնվեց ժողովրդավարության երգերի ներքո, իսկ խաղաղության երգերի ներքո հանձնվում է Հայաստանը. Արմեն Աշոտյան



2018-ից 2020 թվականները Նիկոլ Փաշինյանն արեց ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասում լինի ավելի քիչ Ռուսաստան, «Չդադարող պատերազմ. ինչպես և ո՞վ բերեց այն» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Աշխարհաքաղաքական այն վակուումը, որ առաջացավ տարածաշրջանում մինչև 2020 թվականը, լցվեց Թուրքիայով ու, այո՛, Նիկոլ Փաշինյանն է իր տխմար քաղաքականությամբ հրավիրել Թուրքիային Հարավային Կովկաս, հրավիրել Արցախ ու սա դառը ճշմարտություն է», - ասաց նա:

Ըստ Աշոտյանի՝  կեղծ ժողովրդավարություն գոռալով, կեղծ ժողովրդավարություն քարոզելով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը:

«Արցախը հանձնվեց ժողովրդավարության երգերի ներքո, իսկ 2020 թվականից հետո խաղաղության երգերի ներքո հանձնվում է Հայաստանը», - նշեց ՀՀԿ փոխնախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ