Կառավարությունը հերթական անգամ ապացուցում է, որ իրականությունից կտրված են, չեն գիտակցում անվտանգային հարցերը, ռազմաքաղաքական միջավայրը չեն գնահատում, այն երկրներում, որտեղ որ այսպիսի աղետալի իրավիճակ է ստեղծված, ոչ թե հեշտացնում և դյուրին են դարձնում զինվորական ծառայության պայմանները, այլ դժվարացնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՊՆ ներկայացրած նոր նախագծին, որով առաջարկվում է գումարի դիմաց բանակից ազատվելու օրինագծին:
«Ես չգիտեմ զինվորականները ոնց են համաձայնել նման նախագծի հետ, սա ոչ միայն չի ապահովելու գումարների հոսք, ոչ էլ պայմանագրայինների ներառում, բանակից ազատվելու են միայն ունևորները, դա էլ խորացնելու է սոցիալական արդարությանը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը