18 08 2022

ՌԴ ԱԳՆ-ն սպասում է Հայաստանի ԱԳՆ-ի պատասխանին

ՌԴ ԱԳՆ-ն սպասում է Հայաստանի ԱԳՆ-ի պատասխանին

Մոսկվան սպասում է պաշտոնական Երևանի պատասխանին՝ կապված Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի հետ,  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։

«Պատրաստ ենք հաստատել Հայաստանի ԱԳՆ-ին համապատասխան նոտա ուղարկելու փաստը, որի մասին համապատասխան հայտարարություն է արել ՀՀ–ում ՌԴ դեսպանությունը։ Դրա մշակման փուլում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կառուցողական զրույց է ունեցել Հայաստանի ԱԳՆ ղեկավարության հետ։

Մենք սպասում ենք պատասխանի»,- ասել է Նեչաևը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը գրություն է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում վրդովմունք է արտահայտված  «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ