05 08 2022

Այս եռամսյակայինները ոչ թե հավաք են, այլ պատժամիջոց՝ պետության կողմից. Տիգրան Քոչարյան



Ընդդիմադարներին բոլորին ամսի մեկով տարան եռամսյա հավաքների ու չգիտես, թե ինչու այդ ամսի մեկը համընկավ այս ամեն ինչի հետ: Ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Ընդորում, այնքան արագ են արել... հիմա զորահավաքի մասնակից է մահացել՝ 44 տարեկանում, ըստ ՊՆ-ի քնած ժամանակ է մահացել ու հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս եք այդ մարդկանց տարել, արդյոք բուժզննում եղե՞լ է, կամ այդ մարդու ֆիզիկական իրավիճակը թույլատրելի՞ էր իրեն սար-ձոր տանելու համար, որ ճնշման խնդիր չունի, ինչ հոգեբանական աշխատանք է տարվում այնտեղ: Ստացվում է, որ խառը-խշտիկ սաստավը հավաքում են, ուղարկում են ինչ-որ տեղ, ձեռքները զենք են տալիս ու պարզ է, որ խնդիրներ են առաջանալու: Եվ այս եռամսյակայինները ոչ թե հավաք են, այլ պատժամիջոց է և ցավալի է, որ բանակում ծառայելը կամ զորահավաքի գանլը պետությունը օգտագործում է, որպես պատժամիջոց»:

Ավելին՝ տեսանյութով:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ