16 06 2022

Ալեն Սիմոնյանն անգամ չգիտի՝ ում հանդիպել Իրանում. Վահե Թամազյան

Ալեն Սիմոնյանն անգամ չգիտի՝ ում  հանդիպել Իրանում. Վահե Թամազյան

Վահե Թամազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ալեն Սիմոնյանը չգիտի ում  հանդիպել Իրանում ։

Ալեն Սիմոնյանը Երեկ հանդիպել է Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահի հետ և այդ հանդիպումից նկարներ է տեղադրել իր Ինստագրամյան էջում և գրառում է կատարել։  Նա գրել է ՝ Հանդիպում Իրանի խորհրդարանի խոսնակ H.E. ( հոջաթ օլ իսլամ ) Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ։

 Կարճ նախադասություն որում կա սխալների մի մեծ շարան ու պարզվում է որ նա չգիտի ուր է գնացել և ում հետ է հանդիպել։

  1. Իրանի խորհրդարանի Նախագահը , Խոսնակ չէ այլ Խորհրդարանի նախագահը ։

 Խորհրդարանի նախագահությունը որ բաղկացած է 12 անձից՝ նախագահ, փոխնախագահներ , քարտուղարների և հսկողներ այդ կազմը ունի իր խոսնակը որ կոչվում է նախագահող խորհրդի խոսնակ։

Այսինքը Նախագահը և խոսնակը տարբեր պաշտոններ են ։

Այսինքը Ալենը պետք գրել հանդիպել եմ Իրանի խորհրդարանի Նախագահի հետ ոչ խոսնակի ։

  1. Իրանի խորհրդարան կոչվում է Իրանի Իսլամական խորհրդարան այսինքը Ալենը չգիտի Իրանի հանրապետության անվանումը և թե այդ երկրի խորհրդարանը ինչպես է կոչվում ։
  2. Խորհրդարանր նախագահի Անունը Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ է ։

Ալենը Ղալիբաֆի անունից առաջ Գրել H . E հապավումը որ Անգլերեն չէ այլ արաբերեն կամ պարսկերեն բառերի Առաջին տառերը անգլերենով  ըստ հետևյալ ՝

H حُجت  hojat 

E  الاسلام ( ol) Eslam   իսլամ

Այս բառը հոգեւորական տիտղոս կամ աստիճան է  մեր հայ եկեղեցու  Սրբազանի կամ հայր սուրբ անվանումների նման ։

Բայց ինչպես պարզ երևում է Ղալիբաֆի Հոգեւորական չէ։

Ուրեմն նա չգիտի թե ում հետ է հանդիպել Իրանում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ