Past.am-ը գրում է.
«Past.am-ի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աղբյուրը փոխանցում է, որ երեկվա հանրահավաքի, ինչպես նաև այսօրվա ակցիաների ժողովրդականությունից Փաշինյանն ու իր շրջապատը տագնապի մեջ են, ինչի պատճառով ՔՊ-ականներն արդեն միջնորդներ են փնտրում ընդդիմադիրների հետ:
Մեկ այլ աղբյուր՝ այս անգամ Ֆրանսիայի հրապարակից, փոխանցեց, որ 2018 թ. հեղափոխություն արած երիտասարդներից են առաջարկում իրենց ծառայություններն ու փորձը՝ ցանկանալով օգնել գործին: Նրանք, ի մասնավորի, խոստովանել են որ նախորդի համար իրենք շատ բան են արել, բայց «Նիկոլն իրենց քցել ա»։
Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ԱԺ պատգամավոր, փողոցային շարժումը առաջնորդող Իշխան Սաղաթելյանի հետ, ով, լսելով մեր հարցը, միայն ասաց. «Չեմ մեկնաբանում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը