12 04 2022

Եթե մեր ճանապարհին խնդիր լինի կհամարեմ, որ իշխանությունն ուղիղ կապի մեջ է Ադրբեջանի հետ․ Հակոբյան



«Ես չեմ ուզում կամիկաձե բառը պղծեմ, ինքը կատարում է ֆունկցիա,  թող  շարունակի կատարել,  բայց  դրոշը հանելու պարագայում տեսաք,  թե ինչ արձագանք այն ունեցավ և ինչ գնահատականի է արժանանում այդ վնգստացող անձնավորությունը»,-նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝  կարծիք հայտնելով այսօր ԱԺ ամբիոնի մոտ տեղադրված Արցախի դրոշը հանելու ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի գործողությանը։ 

«Ցավոք օրվա իշխանությունը դժվար է  հասկանում, որ դրոշը սիմվոլ է , իհարկե՝ ըստ իրենց դրոշը ոչինչ է , որը կարելի է հանձնել, տալ թշնամուն,  մինչդեռ մեր համար դրոշը պետության ու պետակաության խորհրդանիշն է , որի միջոցով մենք ահազանգում ենք,որ կանգնած ենք Արցախի կործանման շեմին և   եթե մեր ճանապարհին խնդիր լինի, կհամարեմ, որ իշխանությունն ուղիղ կապի մեջ է  Ադրբեջանի ղեկավարության հետ և միմյանց ազդանշան են ուղարկել»,-ասաց Վահե Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ