Մենք պետք է ամեն դեպքում դրական ակնկալիք ունենանք, որ ժողովուրդը հանուն Արցախի փրկության ոտքի կկանգնի: Yerevan.Today-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասաց «5165» շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը:
«Թեև շատ են տարվում աշխատանքներ այսպիսի շարժումները պիտակավորելու համար, բայց մեր հանրությունը պետք է հստակ իմանա, որ այլևս հետ քայլի տեղ չկա, և ժողովուրդը պետք է ոտքի կանգնի հանուն Արցախի՝ ինչպես 88 թվականին: Գուցե այդ ժամանակ էլ էր իրավիճակն անելանելի թվում, բայց ժողովրդի վճռականությունը, ոտքի կանգնելու հանգամանքը շատ կարևոր է, Արցախից սպասում են այս ազդանշանին»:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը