31 03 2022

Իսկ Հայաստանի իշխանությունը դիտորդի կարգավիճակով հետևում է․ Տիգրան Աբրահամյան

Իսկ Հայաստանի իշխանությունը դիտորդի կարգավիճակով հետևում է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի և ԵՄ ռազմական կցորդներն այցելել են այն ավիաբազան, որտեղ տեղակայված են ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները։

Պարզվում է, որ այցի նպատակն է եղել տեղում համոզվել, թե արդյո՞ք ինքնաթիռները տեղում են, թե՞ ինչպես ադրբեջանական և թուրքական մամուլում է տարածվել, մասնակցում են Ուկրաինայում ծավալվող մարտական գործողություններին։

Այն, որ այս իշխանությունը ո՛չ հեղինակություն, ո՛չ հարգանք, ո՛չ էլ վստահություն ունի արտաքին աշխարհում, դա նորություն չէ։ Մեր ողբերգությունների մի մասը հենց դրա հետևանքն է։

Սակայն այն, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ շատ երկրներ չեն արձագանքում, գործուն քայլեր չեն ձեռնարկում Արցախում Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի, հետպատերազմյան փուլում ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթման ուղղությամբ, բայց հետաքրքրվում են մեր ինքնաթիռների տեղում լինել/չլինելու հարցով, արդեն զայրույթ է առաջացնում։

Մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն ունեցող սուբյեկտները բնականաբար առաջնորդվում են իրենց շահերով, իսկ Հայաստանի իշխանությունը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ով այս կամ այն կողմ անելիս իրեն մի չափալախ կհասցնի կամ քացու տակ կգցի, կարևորը երկրում քպ-ական իշխանություն լինի, թուրքերի հետ էլ ջանջիգյարը չպակասի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ