21 03 2022

Իսկ կարողա ձեր մեղրամսի ծախսերն էլ սկսի պետությունը հոգա՞լ․ Ռոբերտ Հայրապետյան

Իսկ կարողա ձեր մեղրամսի ծախսերն էլ սկսի պետությունը հոգա՞լ․ Ռոբերտ Հայրապետյան

Իսկ կարողա ձեր մեղրամսի ծախսերն էլ սկսի պետությունը հոգա՞լ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Բալի մեկնելուն:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարտի 18-26-ը Բալի մեկնած ԱԺ «պատվիրակությունը» պարզվում է մասնակցելու է Միջխորհրդարանական միության մարտի 20-24 տեղի ունենալիք գագաթնաժողովին, որը վերաբերում է գլոբալ տաքացմանը:

Մի կողմ եմ թողնում հարցադրումն առ այն, թե առհասարակ ինչ է տալու այդ թեմայով գագաթնաժողովին մասնակցելը Հայաստանին, բայց չեմ կարող չհարցնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության բաժնի գլխավոր մասնագետի պետության հաշվին էդ ժամանակային կտրվածքով Բալի գործուղելու նպատակահարմարության մասին:

Պարգևավճար չեք ստանում գոնե ճանապարհորդեք, թե շնից մազ պոկելնել ա քյա՞ր:

Որ սկզբունքով եք ապրում ու մսխում պետական ռեսո՞ւրսը եթե իհարկե դա կարելիա ապրել համարել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2022 թվականի մարտի 18-23-ը Նուսա Դուա, Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն) է գործուղվել իր  գլխավորած պատվիրակությունը՝ (11 հոգի):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ