09 10 2019

Գեորգի Ասատրյանը նշանակվել է Արմեն Սարգսյանի խորհրդատու

Գեորգի Ասատրյանը նշանակվել է Արմեն Սարգսյանի խորհրդատու

Գեորգի Ասատրյանը ս/թ. հոկտեմբերի 3-ին նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդատու՝ հասարակական հիմունքներով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նա հիմնականում կզբաղվի Ռուսաստանի Դաշնության, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներում սփյուռքի խնդիրներիվերաբերյալ վերլուծական նյութերի պատրաստմամբ:

Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Գեորգի Ասատրյանը զբաղվելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Արմեն Սարգսյանի, ինչպես նաեւ՝ երկու երկրների նախագահական վարչակազմերի միջեւ կապերի ամրապնդմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ