21 02 2019

Ի՞նչ է փոխանցել Լավրովը Փաշինյանին՝ Քոչարյանի կալանավորման առնչությամբ. livenews.am

Ի՞նչ է փոխանցել Լավրովը Փաշինյանին՝ Քոչարյանի կալանավորման առնչությամբ. livenews.am

livenews.am-ը գրում է.

«Մոսկվայի մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ս․ թ․ փետրվարի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մյունխենյան հանդիպման ժամանակ վերջինս Հայաստանի իր պաշտոնակցին շատ հստակ ակնարկել է՝ իրենք համարում են, որ Հայաստանում կա քաղբանտարկյալ, և այդ քաղբանտարկյալը Ռոբերտ Քոչարյանն է։ Ասվել է նաև, որ եթե Հայաստանը համապատասխան հետևություններ չանի, ապա իրենք դրա վերաբերյալ համապատասխան հայտարարություն կանեն։

Ըստ հայաստանյան աղբյուրների, Նիկոլ Փաշինյանն այդ կապակցությամբ պատրաստվում է մարտի 1-ին մեծ «շոու» կազմակերպել՝ Ռուսաստանին ցույց տալու համար, որ Քոչարյանին կալանավորելը ոչ թե իր անձնական վրեժխնդրության արտահայտությունն է, այլ ինքը կատարում է ժողովրդի ցանկությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ