07  02  2019

Նախկին պատգամավորը դատի է տվել Մայր Աթոռին․ «Հրապարակ»

Նախկին պատգամավորը դատի է տվել Մայր Աթոռին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի` Մայր Աթոռի դեմ դատական հայցը դեկտեմբերի վերջին վարույթ է ընդունվել։

Հիշեցնենք, որ Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել։ Մոտ 200 միլիոն դրամի մասին է խոսքը։

Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվել Գարեգին Առաջինի անվան աստվածաբանական կենտրոնի շենքում։ «Մեր պահանջն է՝ պարտադրել, որ մյուս կողմը ստորագրի ավարտական ակտը և վճարի մեր գումարները, մենք հանձնել ենք այդ շինությունը, փոքրիկ աշխատանք էր մնացել, ջրհորդանների մեջ լարեր պետք է անցկացվեին, որը հրաժարվում եմ անել, քանի որ վստահ չեմ, թե կվճարվեմ դրա համար»,- մեր լրագրողին հայտնել է Արագած Ախոյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ