02 02 2022

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ԵՄ դեսպանին են ներկայացրել դատավոր Բախշիյանի հետ կապված իրավիճակը



«Հայաստան» խմբակցության պատգամավորները հրատապ հանդիպում են ունեցել  ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ  դեսպանին ցույց  է  տվել՝ այն դատավորի  թմբուկ նվագելու  հայտնի տեսանյութը,  որը պետք է քննի դատավոր Բախշիյանի կալանավորման միջնորդությունը։

 «Եթե կալանավորման թիրախ է դառնում նույնիսկ դատավորը , ինչ է որ ոչ ցանկալի վարքագիծ է դրսևորում այս իշխանությունների ցանկությունների և իղձերի նկատմաբ, սա լրջագույն խնդիր է ,մեզանից ոչ ոք երաշխավորված չէ, որ նման լրջագույն խնդիր կարող է տեղի ունենալ իր նկատմամբ։  Երբ թիրախ են դառնում դատավորները, դա  խոսում է ժողովրդավարական արժեքներից տիտանական հետընթացի մասին»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Պատգամավորի խոսքով խմբակցության մեկ այլ պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ իր հերթին դեսպանին մտահոգություն է հայտնել այն փաստի առթիվ, որ Հայաստանում գործող քաղհասարակությունը նման բաների առջև աչք է փակում ու լռում։

 «Քաղհասարակությունը, հասարակական կազմակերպությունները, որոնք նախկինում շատ ակտիվ էին՝  նույնիսկ չնչին իրավունքի խնդիր առաջացնող հարցի վերաբերյալ , վերջին տարիներին իսկապես լուռ են։ Երբ իրապես դատավորին արդարադատություն իրականացնելու համար պատժում են, այստեղ իրավունքի և օրենքի ճգնաժամ է առաջանում»,-ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ