29 11 2021

Առուշ Առուշանյանը որևէ հանցանք չի կատարել և դրանում բոլորը շատ շուտով համոզվելու են․ Ալեքսանյան



Մենք միշտ դրական տրամադրվածություն ունենք, մենք չենք կոտրվում և ոչ մի հանգամանք մեզ չի տանում նրան, որ կարող ենք բացասական ելք ունենալ։ Այս մասին Գորիսի դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, անդրադառնալով դատավարության ընթացքին։

«Առուշ Առուշանյանը անմեղ է, որևէ տեսակի հանցանք չի կատարել և դրանում բոլորը շատ շուտով  համոզվելու են։ Թե ինչ է տեղի ունենում դատաքննության ժամանակ, ինչ արհեստական հանգամանքներ են տեղի ունենում, դա պայմանավորված է զուտ նրանով, որ այս գործը ստանդարտից դուրս է։ Սա քաղաքական հետապնդում է այստեղ իրավաբանություն փնտրել պետք չէ, բայց մենք գործ ունենք պրոֆեսիոնալ դատավորի հետ և ես հույս ունեմ, որ արդարադատությունը կհաղթի»,-ասաց Ալեքսանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ