15 10 2021

Արդարադատաքննության իրավունքը շարունակում եմ համարել թիվ մեկ իավունքը․ Ռուբեն Մելիքյան



«Արդարադատաքննության իրավունքը ես շարունակում եմ համարել թիվ մեկ  իավունքը, և այս ընկալումը կարևոր է արադադատաքննության  իրավունքի արդյունավետության համար»,-նշեց  իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝  Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։ 

Խոսելով  դատական համակարգում առկա  վիճակի մասին Ռուբեն Մելիքյանը նկատեց․

 «Մենք շատ հաճախ ենք ասում, որ նման վատ վիճակ երբեք չի եղել։ Եղել է։ Բայց մի ուրիշ բան չի եղել, այսքան մեծ գահավիժում երբեք չի եղել»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ  չի կարելի պնդել, որ օրինակ, 90-ականներին Հայաստանի դատական համակարգն ավելի լավն էր, քան այսօր։

«Այդպես, չէ, բայց մենք ունեցանք շատ դինամիկ զարգացում։ Օրինակ, էլեկտրոնային մակագրման համակարգն ամբողջությամբ փոխեց այնտեղ առկա տրամաբանությունը, որակական փոփոխություն բերեք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ Այլընտրանքային նախագծեր խումբը կազմակերպել է պանելային քննարկում «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով ։  

Քննարկմանը մասնակցում են իրավաբաններ, փաստաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, խորհրդարանական և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, պատգամավորներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ