09 06 2021

Ատելության խոսքը «Հայաստան» դաշինքի համար անընդունելի է․ Արամ Վարդևանյան



Եթե մենք առաջնորդվեինք խելամտության կանխավարկածով, դուք կտեսնեիք արդեն դիտորդական առաքելության կոնկրետ հայտարարություն այս վարքագծի վերաբերյալ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, ի պատասխան հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ելույթներում  հնչող կոշտ արտահայտությունները, ատելության խոսք պարունակող արդյո՞ք հիմք չեն կասեցնելու քարոզարշավը։

«Եթե մենք ապրեինք մի քանի տարի առաջավա Հայաստանում, մենք ականատես էինք լինելու ԱՄՆ դեսպանատան, Եվրոմիության դեսպանատան շատ կտրուկ հայտարարություններին, բայց մենք տեսնում ենք, որ վերջին երեք տարվա ընթացքում որևէ արևմտյան երկրի դեսպանատուն մասսայական իրավախախտումներին որևէ արձագանք չի տալիս»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ