02 07 2020

«Մեգամոլ»-ի «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղում փոխանակել են խոշոր չափի կեղծ եվրո․ Shamshyan

«Մեգամոլ»-ի «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղում փոխանակել են խոշոր չափի կեղծ եվրո․ Shamshyan

Shamshyan.com-ը գրում է․ «SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ ծառայություն ահազանգ է ստացվել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գտնվող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող բանկի մասնաճյուղում մի քաղաքացի խոշոր չափի եվրո է փոխանակել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ անհայտ անձը մոտ 2 մլն 950 հազար ՀՀ դրամ արժողության եվրո տեսակի դրամ է փոխանակել և բոլոր եվրոները եղել են կեղծ: Նոր Նորքի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կեղծողին հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ