25 06 2020

Փաստաբանները հետ վերցրին Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ ներկայացրած դիմումները



ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարան է ներկայացրել դիմում՝ հետ վերցնելով երկրորդ նախագահի՝ շուրջ մեկ տարի առաջ՝ 2018թ․ հուլիսին Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը։ Երկրորդ նախագահը դիմել էր՝ Քր․ օր․ 300․1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։ ՍԴ-ն դիմել էր Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Այդ ընթացքում իշխանությունը շուրջ տասնյակ քայլեր կատարեց՝ ՍԴ դատավորների վրա ճնշում գործադրելու համար։ Հունիսի 22-ին էլ ընդունեց օրենք ՍԴ 3 դատավորներից ազատվելու մասին։ Բազմաթիվ իրավաբաններ և քաղաքական գործիչներ օրենքը համարեցին հակասահմանադրական, սահմանադրական կարգի տապալում, խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցությաւնն էլ հայտարարեոց, որ չի դիմում ՍԴ, քանի որ այն հուլիսի 7-ին պետք է քննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Ուստի Ռոբերտ Քոչարյանը հետ է վերցնում իր դիմումը՝ մտահոգված լինելով սահմանադրական դատարանի դեմ արշավով և այդպիսով խորհրդարանական ուժերին «հնարավորություն է տալիս» Սահմանադրական դատարանի դեմ իշխանության ոտնձգությունների առաջն առնել։

Տեսանյութում երկրորդ նախագահի փաստաբաններ Արամ Օրբելյանի և Արամ Վարդևանյանի ճեպազրույցն է։

Կից ներկայացնում ենք նաև երկրորդ նախագահի փաստաբանների դիմումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ