Բենզինի գները շարունակում են աճել։ Այսօրվա դրությամբ, նախորդ տարվա համեմատ, բենզինի գինն աճել է 40 տոկոսով:
Նախորդ տարվա հունվարին բենզինի գինը եղել է 358 դրամ, նույն թվականի նոյեմբերին՝ 360 դրամ, իսկ դեկտեմբերին՝ 374 դրամ:
Արդեն այս տարվա՝ 2021 թվականի հունվարին բենզինի գինը բարձրացել է մինչև 386 դրամ, տարվա 2-րդ ամսին՝ 394 դրամ, մարտ ամսին՝ 427 դրամ, ապրիլին՝ 442 դրամ, մայիսին՝ 455 դրամ. հունիսին՝ 483 դրամ, հուլիսին՝ 494 դրամ, օգոստոսին՝ 505 դրամ:
Մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը