05 12 2024

Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա

Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության, թե՝ Հայաստանից մեծ արտագաղթի պատճառը մեր տարածաշրջանային քաղաքականությունն է, Թուրքիայի և Ադրբեջանի հետ կոնֆլիկտը, ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Փորձեք դիտարկել 2004-2007 թվականների միգրացիայի դինամիկան և պարզապես մի՛ մոլորեցրեք մեր ժողովրդին․ հենց անկախ տարածաշրջանային քաղաքականությունը, տնտեսությունը և անվտանգությունն էր ապահովում միգրացիայի դրական դիմանմիկան։ Հայաստանն անվտանգ էր, Արցախը հայկական էր և մենք ունեինք ոչ թե արտագաղթ, այլ ներգաղթ»։

Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստից հետո լրագրողները ՀՀ վիճակագրական կոմիտեի բազմամյա նախագահ Ստեփան Մնացականյանին հարցրին Ռոբերտ Քոչարյանի տարիներին ներգաղթի վերաբերյալ, պատասխանեց, որ չի հիշում․ «Տեղեկատվական այս մեծ հոսքերի պայմաններում հնարավոր չէ մեծ վաղեմության բաները հիշել»:

Ինֆոգրաֆիկայով փորձենք վերականգնել վիճակագրական կոմիտեի ղեկավարի, և ոչ միայն նրա, հիշողությունը՝ բերելով պաշտոնական թվեր՝ ՀՀ բոլոր ղեկավարների օրոք ՀՀ փաստաթղթերով սահմանահատումների մասին։

  

  • Այսպիսով, համաձայն պաշտոնական վիճակագրության, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներ (1991-1997թթ․) երկրից հեռացել է 586.800 մարդ։
  • Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին (1998-2007թթ․) երկրից հեռացել է 129.300 մարդ։
  • Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին (2008-2017թթ․) երկրից հեռացել է 372,800 մարդ։
  • Նիկոլ Փաշինյանի ղեկավարման 6 տարիներին երկրից հեռացել է 149,141 մարդ։

Փաստացի՝ ՀՀ պատմության մեջ առանձնանում են 2004-2006 թվականները, որոնց ժամանակ ունեցել ենք ներգաղթ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներից առանձնանում է 2020 թվականը, որի ժամանակ դրական մնացորդը կազմում է 42,786 մարդ։ Սակայն 2020 թվականին, պայմանավորված կորոնավիրուսով, ապա պատերազմով, երկրից ելքի սահմանափակումներ կային։ Վիճակագրությունը նաև չի հստակեցնում 2020 թվականի պատերազմի արդյունքում Արցախից Հայաստան ներգաղթածները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ