05 11 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1835, մահվան՝ 56 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1835, մահվան՝ 56 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1835 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 316 839-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 50 քաղաքացի, մահացածների թիվը 6582 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Նոյեմբերի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1323 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 56 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7895-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1987 է, ընդհանուր առողջացածներինը՝ 276 865, փաստացի բուժվողներինը՝ 32 069: Մեկ օրում արվել է 11 533 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 157 442 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ