Հայաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1011 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 253 093-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 5117 է:
Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Սեպտեմբերի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1187 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 18 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6304-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 569 է, ընդհանուր առողջացածներինը՝ 235 599, փաստացի բուժվողներինը՝ 11 190։ Մեկ օրում արվել է 7018 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 646 018 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը