Նյու Յորքում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության ժամանակ ՖԻԴԵ-ն նախազգուշացրել, ապա որակազրկել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին՝ մրցաշարին ջինսե տաբատով ներկայանալու համար։
Որոշումը հիմնավորվել է նրանով, որ նորվեգացի գրոսմայստերը խախտել է դրես-կոդը:
«Հազիվ հասցրեցի մրցաշարին, վերնաշապիկս հագա, ջինսե տաբատի մասին չէի էլ մտածում։ Ինձ զգուշացրեցին, որ պետք է հագուստս փոխեմ, հետո տուգանեցին։ Ասացի, որ վաղը կփոխեմ, պատասխանեցին՝ ո՛չ, հիմա։ Դա ինձ համար դարձավ սկզբունքային․․․ Ես լքում եմ մրցաշարը»,- ասել է Կարլսենը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը