17 02 2024

Արման Անդրեասյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Արման Անդրեասյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի 70 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Արման Անդրեասյանը՝ եզրափակչում հաղթանակ տանելով Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ։

2021-ին Արման Անդրեասյանը դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե, իսկ 2022-ին՝ արծաթե մեդալակիր և կարիերայում առաջին անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ