«Գիտեք, երբ պատրաստվում էի, որ այսքան խելացի ու պատրաստված երիտասարդների պետք է ինչ-որ բաներ ասեմ, որ դա լինի որպես իմ կարծիք ու նրանց համար ինչ-որ ուղենիշային նշանակություն ունենա, փորձում էի Թրիպը կամ Թրամփի ուղին ինչ-որ բանաձևով ներկայացնել, բնականաբար թերթելով նյութեր, տարբեր մարդկանց հարցազրույցներ և այլն: Ու նախագահ Քոչարյանի մի բառաձևում եկավ իմ մտքին ու հիմա փորձում եմ Իրանի նոր սկսված պատերազմի մասը նաև ավելացնելով այդ ձևակերպմանը՝ տամ այդ ֆորմուլան՝ ինչ է Թրամփի ուղին։ Թրամփի ուղին դա ամերիկյան ծրագիր ա՝ Հայաստանի հաշվին նվիրատվություն Թուրքիային և Ադրբեջանին։ Սա նախագահի ձևակերպումն է, շարունակությունը այս պատերազմի արդյունքում դարձավ՝ ուղղված Իրանի դեմ։
Եթե, օրինակ, այս պատերազմը սկսվեր էն ժամանակ, երբ որ արդեն գործարկված լիներ Թրամփի ուղին, հավատացեք, որ դա լինելու էր իրանական թիրախներից մեկը և փաստացի մեր տարածքը համարվելու էր ամերիկյան ներկայություն տարածաշրջանում, որը ռմբակոծության ուղիղ նշանակության տակ էր լինելու»,- այս մասին «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց «Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...
Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...
Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...
«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...