«Գիտեք, երբ պատրաստվում էի, որ այսքան խելացի ու պատրաստված երիտասարդների պետք է ինչ-որ բաներ ասեմ, որ դա լինի որպես իմ կարծիք ու նրանց համար ինչ-որ ուղենիշային նշանակություն ունենա, փորձում էի Թրիպը կամ Թրամփի ուղին ինչ-որ բանաձևով ներկայացնել, բնականաբար թերթելով նյութեր, տարբեր մարդկանց հարցազրույցներ և այլն: Ու նախագահ Քոչարյանի մի բառաձևում եկավ իմ մտքին ու հիմա փորձում եմ Իրանի նոր սկսված պատերազմի մասը նաև ավելացնելով այդ ձևակերպմանը՝ տամ այդ ֆորմուլան՝ ինչ է Թրամփի ուղին։ Թրամփի ուղին դա ամերիկյան ծրագիր ա՝ Հայաստանի հաշվին նվիրատվություն Թուրքիային և Ադրբեջանին։ Սա նախագահի ձևակերպումն է, շարունակությունը այս պատերազմի արդյունքում դարձավ՝ ուղղված Իրանի դեմ։
Եթե, օրինակ, այս պատերազմը սկսվեր էն ժամանակ, երբ որ արդեն գործարկված լիներ Թրամփի ուղին, հավատացեք, որ դա լինելու էր իրանական թիրախներից մեկը և փաստացի մեր տարածքը համարվելու էր ամերիկյան ներկայություն տարածաշրջանում, որը ռմբակոծության ուղիղ նշանակության տակ էր լինելու»,- այս մասին «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց «Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...
https://youtu.be/yon2vulQ6xI «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...
Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...
Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...
Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...