Կառավարության պարտքը կտրուկ կաճի. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

26 Հունիսի, 2025

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։

Վերջին տարիներին աշխարհաքաղաքական իրադրությունների շուրջ ձևավորված արտածին գործոնները, որոնք 2022-ից սկսած բարենպաստ ազդեցություն էին գործում ՀՀ տնտեսության վրա, վերջին շրջանում զգալիորեն թուլացել են (գործոնների մեծ մասը գրեթե ամբողջությամբ չեզոքացել են)։ Այդ թուլացմամբ պայմանավորված բացասական զարգացումներն արդեն իսկ զգալի չափով ուրվագծվում են։ Այսպես, տարեցտարի դանդաղում է տնտեսական աճի տեմպը՝ 2022-ին այն կազմել է 12.6%, 2023-ին՝ 8.3%, 2024-ին՝ 5.9%։ Ընդ որում, վատթարացումն առավել ակնառու է տնտեսության կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի ոլորտում, ինչպիսին է արդյունաբերությունը։ Անցյալ տարվա առաջին եռամսյակում այն 30.4% աճի շնորհիվ ապահովել էր եռամսյակային տնտեսական աճի զգալի մասը, իսկ արդեն մեկ տարի անց՝ 2025թ. առաջին եռամսյակում, 2.2 տոկոսային կետով հակազդել է տնտեսական աճին, քանի որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտում արձանագրվել է կտրուկ անկում:

Շեշտակի նվազել են նաև արտահանումն ու ներմուծումը, նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ զգալիորեն վատթարացել են արտաքին առևտրի մնացորդը և ընթացիկ հաշվի պակասուրդը:

Քանի որ 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ) կազմվել է վերը նշված արտածին գործոնների մի մասի չեզոքացման, իսկ մնացած մասի՝ զգալի թուլացման պայմաններում, դրանում, բնականաբար, չէին կարող ընդհանրապես «արհամարհվել» ոչ բարենպաստ մակրոտնտեսական զարգացումները։

Պատահական չէ, որ 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով վատթարացման ուղղությամբ վերանայվել են ընթացիկ և առաջիկա տարիների մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք կանխատեսվել էին նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրով։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ նույնիսկ այս վերանայումներով հանդերձ՝ նոր Ծրագրի հիմքում դրված տնտեսական զարգացման սցենարի լավատեսությունը բավարար չափով հիմնավորված չէ։

Ընդհանուր առմամբ, որոշ կանխատեսումներ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս.

  • Նախորդ՝ 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով միջնաժամկետ հեռանկարում նախատեսվում էր պետական բյուջեի եկամտային ցուցանիշների բավական ագրեսիվ աճ։ Այն ներկայիս՝ 2026-2028թթ. ծրագրով զգալիորեն «մեղմվել է»։ Նոր Ծրագրում նախորդի համեմատ զգալիորեն նվազեցվել են նաև հարկեր/ՀՆԱ ցուցանիշի կանխատեսումները։ Հաշվի առնելով 2024թ. արդյունքներով արձանագրված թերհավաքագրումների փաստը, այնուամենայնիվ, ցուցանիշների կանխատեսումները նույնիսկ նվազեցումից հետո շարունակում են թերահավատության տեղիք տալ: Մասնավորապես՝ անհավանական է թվում, որ հարկեր/ՀՆԱ-ն կհաջողվի 2024-ի 23.5%-ից 2028-ին հասցնել 25.1%-ի կամ ցուցանիշը բարելավել 1.6 տոկոսային կետով, այն դեպքում, երբ 2021-2024թթ. ընթացքում դրա բարելավումն ընդամենը 0.5 տոկոսային կետ է կազմել։
  • Նոր Ծրագրով նախորդի համեմատ նվազեցվել են նաև պետական բյուջեի ծախսերի կանխատեսվող մեծությունները։ Ընդ որում, տոկոսային արտահայտությամբ կապիտալ ծախսերը նվազեցվել են անհամեմատ ավելի շատ, քան ընթացիկ ծախսերը։ Նվազեցումը սպասելի էր՝ հաշվի առնելով վերջին ժամանակներում «քրոնիկ» դարձած թերակատարումները։ Պատահական չէ, որ Ծրագրի հարկաբյուջետային ռիսկերին վերաբերող մասում որպես կարևոր ռիսկ անդրադարձ է կատարվում ծախսերի թերակատարմանը։ Նշվում է, որ չնայած 2026-2028թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային սցենարում նախատեսվել են բավական բարձր՝ ՀՆԱ շուրջ 6%-ը կազմող կապիտալ ծախսեր, այնուամենայնիվ, հաշվի առնելով նախորդ տարիների փաստացի կատարողականները, առկա է ծրագրավորված ցուցանիշների թերակատարման խորացող ռիսկ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ ինչպես ամբողջական պահանջարկի և ընթացիկ տնտեսական ցուցանիշների, այնպես էլ երկարաժամկետ ժամանակահատվածում՝ տնտեսության ներուժի վրա։
  • Սպասվում է, որ բնակչության մի ստվար հատվածի կենսամակարդակն էականորեն ընկնելու է։ Ծրագրում չի խոսվում առաջիկա երեք տարիներին կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին: Իսկ հաշվի առնելով ծրագրվող ժամանակահատվածում գնաճի կանխատեսվող մեծությունները, ստացվում է, որ չբարձրացման դեպքում կենսաթոշակը և նվազագույն աշխատավարձն իրական արտահայտությամբ 2028-ի վերջում 12.1%-ով ցածր են լինելու, քան 2025-ի տարեսկզբին։ Ավելին, հիմնավոր մտավախություն կա, որ այս տարեվերջին գնաճի տեմպը, ամենայն հավանականությամբ, էապես ավելի բարձր կլինի, քան Ծրագրով ակնկալվող 2.6%-ը։
  • Կառավարության պարտքն այս և առաջիկա երեք տարիներին մինչև այժմ արձանագրվածից շատ ավելի կտրուկ է աճելու. Ծրագրով նախատեսվում է, որ բացարձակ մեծությամբ այն 2028թ. վերջում կանցնի 7.7 տրիլիոն դրամից և 2024թ. վերջի փաստացի մեծությանը՝ շուրջ 4.9 տրիլիոն դրամին կգերազանցի 58.2%-ով։ ՀՆԱ-ի համեմատ կառավարության պարտքի կշիռը 2028թ. վերջին կկազմի 55.4%՝ 2024թ. փաստացի մեծության համեմատ ավելանալով 7.4 տոկոսային կետով։

2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն՝ «պարտքը շարունակում է զգայուն մնալ հատկապես տնտեսական աճի ցնցումների նկատմամբ, պարտքի կառուցվածքը գնահատվում է միջին կամ բարձր խոցելի, իսկ իրականացված տարբեր հետազոտություններն ուրվագծում են էական անորոշություններ»։

Չնայած 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում մասամբ արձանագրված են որոշ ակնհայտ մտահոգիչ միտումներ, իսկ կատարված վերանայումները որոշ չափով վկայում են փոփոխված իրողությունների գիտակցման մասին, այնուամենայնիվ, ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ վերանայումները ոչ թե բխում են քաղաքական հստակ ռազմավարությունից, այլ ընդամենը պարզ արձագանք են անկառավարելի իրադարձություններին։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/F8sfC ։

 

 

Նմանատիպ նյութեր

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իր...

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են  հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Ըստ Գագիկ Շամշյանի, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են...

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ, ըստ РИА Новоисти-ի՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ «Կարծում եմ՝...

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Անկման Գինը. Երբ Պետությունը Սկսվում և Ավարտվում է Բռնակալով»։ Պատմությունը դաժան, բայց արդար մի ուսուցիչ է, որը մեզ պարբերաբար հիշեցնում է մեկ պարզ ճշմարտություն. որևէ իշխանություն չի կարող գոյատևել, եթե այն զրկված...

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ...