Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. մայիսին արտահանումը նվազել է 11.5%-ով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

29 Հունիսի, 2026

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-մայիս ամիսներին։

Այսպես.

  • 2026թ. մայիսին տնտեսական ակտիվության աճն էականորեն արագացել է՝ հասնելով 11.7%-ի, ինչի արդյունքում հունվար-մայիս ամիսների կուտակային աճը կազմել է 8.0%, սակայն աճի կառուցվածքը շարունակում է պարունակել կայունության ռիսկեր։ Աճի հիմնական աղբյուրներն են եղել արդյունաբերությունը, ծառայությունները, ինչպես նաև շինարարությունը։ Արդյունաբերության նպաստումը զգալիորեն պայմանավորված է եղել հանքարդյունաբերությամբ և վերաարտահանման տարրեր պարունակող ենթաոլորտներով, որոնց հետագա աճի հնարավորություններն անորոշ են։
  • Շինարարության ոլորտում բարձր աճը ոչ միայն պահպանվել է, այլև մայիսին որոշակիորեն արագացել է։ Հունվար-մայիս ամիսներին շինարարության ծավալներն աճել են 24.1%-ով՝ չնայած նախորդ տարվա բարձր բազային և Երևանի մասով հիպոթեքային վարկերի տոկոսավճարների վերադարձի ծրագրի աստիճանական ավարտից բխող սպասումներին։ Շինարարության բարձր աճը, վարկավորման շարունակական ընդլայնման հետ համատեղ, աջակցում է ներքին պահանջարկին, սակայն միաժամանակ պահանջում է անշարժ գույքի շուկայի հետագա զարգացումների և հնարավոր ռիսկերի մշտադիտարկում։
  • Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն։ Մայիսին արտահանումը նվազել է 11.5%-ով, իսկ հունվար-մայիս ամիսների կուտակային անկումը կազմել է 3.7%։ Արտահանման նվազումը հիմնականում պայմանավորված է թանկարժեք քարերի և մետաղների ապրանքախմբի արտահանման կրճատմամբ, մինչդեռ հանքահումքային արտադրանքի բարձր աճը զգալիորեն մեղմել է անկումը։ Ներմուծման կուտակային աճը դանդաղել է մինչև 2.2%։ Այս զարգացումները ցույց են տալիս, որ արտաքին առևտրի ցուցանիշները շարունակում են մեծապես կախված մնալ առանձին ապրանքախմբերից և վերաարտահանման հետ կապված գործոններից։
  • Հարկաբյուջետային հատվածում եկամուտների աճն արագացել է, մինչդեռ ծախսերի աճը զգալիորեն դանդաղել է։ Հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով, իսկ ծախսերը՝ 4.5%-ով, ինչի արդյունքում ձևավորվել է 95.8 մլրդ դրամ հավելուրդ։ Սակայն ծախսերի կառուցվածքը շարունակում է մտահոգիչ մնալ։ Այսպես՝ ընթացիկ ծախսերն աճել են 15.2%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը կրճատվել են 46.8%-ով։ Հետևաբար, բյուջեի հավելուրդը զգալի չափով պայմանավորված է կապիտալ ծախսերի թերակատարմամբ և ինքնին չի վկայում ծախսային քաղաքականության արդյունավետության բարելավման մասին։ Ավելին՝ կապիտալ ծախսերի իրականացման կարողությունների հարցը, որը տնտեսության զարգացման առանցքային գործոններից է, դեռևս մնում է չլուծված։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:

Նմանատիպ նյութեր

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Աննա Հովհաննիսյանի ֆեյսբոքյան գրառումը․ ««Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու»։ Ներեք ինձ նվաստիս, չսիրելի ադրբեջանասերներ՝ ևս մեկ հիշեցում: Ծանոթացեք Մանվել Սարիբեկյանն է, ադրբեջանական բանտում...

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

«Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջն...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորներին։ Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ անդրադառնալով Հայոց Եկեղեցու...

Ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ։ Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շրջայցեր են...

Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

2026 թվականի հունիսի 15-ին, սեպտեմբերի 3-ին և սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում և Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն...