Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իր ելույթի ժամանակ Նեթանյահուն Էրդողանին անվանել է բռնակալ` նրան մեղադրելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու, հազարավոր քրդերի սպանելու, ՀԱՄԱՍ–ի ղեկավարներին իր երկրում թաքցնելու, Հյուսիսային Կիպրոսն օկուպացնելու մեջ։
«Էրդողանը բռնակալ է։ Նա սպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը թաքցնում է իր երկրի տարածքում, հետապնդում է ընդդիմությանը»,-նշել է նա։






