Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

24 Սեպտեմբերի, 2026

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Անկման Գինը. Երբ Պետությունը Սկսվում և Ավարտվում է Բռնակալով»։

Պատմությունը դաժան, բայց արդար մի ուսուցիչ է, որը մեզ պարբերաբար հիշեցնում է մեկ պարզ ճշմարտություն. որևէ իշխանություն չի կարող գոյատևել, եթե այն զրկված է իր ժողովրդի բարոյական հենարանից։ Երբ պետական համակարգը հենվում է ոչ թե քաղաքացու վստահության, այլ վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է։

1941 թվականի ամռանը, երբ Երկրորդ աշխարհամարտի առաջին երկու ամիսներին Խորհրդային բանակը տվեց ավելի քան երկու միլիոն գերի, դա միայն զինվորական անհաջողություն կամ մարտավարական սխալ չէր։ Դա բարոյական ու քաղաքական փլուզում էր։ Ստալինյան տեռորը, կոլեկտիվացումը, ակսորներն ու անդադար վախը մարդկանցից խլել էին ամենակարևորը՝ պատկանելության զգացումը։ Մարդիկ չէին ուզում զոհվել մի համակարգի համար, որն իրենց սպանում էր ամեն օր։ Նրանց ողբերգությունն այն էր, որ սեփական դահիճից ազատվելու հույսն այնքան մեծ էր, որ պետության կորուստը պահի ազդեցության տակ թվաց ավելի փոքր չարիք, քան տեռորի շարունակությունը։ Դա հասարակության հոգեբանական կոտրվածքի ամենաբարձրակետն էր։

Այսօր, երբ մենք նայում ենք մեր շուրջը, տեսնում ենք մի երևույթ, որն իր փիլիսոփայական էությամբ շատ նման է այդ պատմական ողբերգությանը։ Երբ իշխող խմբակը հասարակության մեջ սերմանում է ատելություն, բաժանում է մարդկանց, բռնանում է ազատ խոսքի վրա և ստեղծում վախի մթնոլորտ, տեղի է ունենում ամենավտանգավոր բանը՝ քաղաքացու օտարումը սեփական պետությունից։

Փիլիսոփայական տեսանկյունից սա կոչվում է «քաղաքացիական դատարկություն»։ Երբ իշխանությունը նույնանում է պետության հետ և ասում՝ «Ես եմ պետությունը», նա քաղաքացուն դնում է անհնարին ընտրության առջև։ Արտաքին սպառնալիքի պահին մարդու մեջ բախվում են երկու զգացմունք՝ հայրենասիրությունը և արտահայտված ատելությունը դիկտատուրայի հանդեպ։

Մարդիկ սկսում են մտածել. «Եթե հանուն հայրենիքի փրկության ես կռվեմ, արդյո՞ք ես պարզապես չեմ երկարաձգի ինձ նվաստացնող բռնապետի իշխանությունը»։

Ահա սա է դիկտատուրայի մեծագույն հանցագործությունը հայրենիքի նկատմամբ։ Բռնապետը, փորձելով անձնական իշխանությունն անհպելի դարձնել, կաթվածահար է անում հասարակության դիմադրողականությունը։ Նա սպանում է մարդկանց մեջ պայքարելու, զոհողության գնալու բարոյական դրդապատճառը։

Բայց մենք՝ որպես ազգ, պետք է ունենանք իմաստնություն՝ հասկանալու կարևորագույն տարբերությունը.

Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են։

Պետությունը և Հայրենիքը մեր հավերժական տունն են, մեր զավակների ապագան։

Եթե մենք թույլ տանք, որ դիկտատուրայի հանդեպ մեր արդարացի ատելությունը մեզ դարձնի անտարբեր սեփական պետության կորստի նկատմամբ, մենք կկրկնենք 1941 թվականի ողբերգությունը։ Մենք կկորցնենք տունը՝ մտածելով, թե պատժում ենք տան վատ տանտիրոջը։

Իսկական քաղաքացիական հասունությունը պահանջում է կրկնակի ուժ. պաշտպանել հայրենիքի սահմանները արտաքին թշնամուց, բայց երբեք չհաշտվել ներքին բռնապետության հետ։ Պետք է հիշել՝ դիկտատորները գալիս ու գնում են, իսկ կորցրած պետականությունը հետ բերելն հաճախ պահանջում է դարերի արյուն ու տառապանք»։

Նմանատիպ նյութեր

Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է

Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի դեպի Հրազդան և Ծաղկաձոր տանող ոլորապտույտ հատվածում՝ կամրջի հարևանությամբ, «Jeep», «Opel» և «Gaz-24-10» մակնիշի ավտոմեքենաները, ըստ նախնական...

Անկախության հռչակագիրը մեր պետականության հիմքն է. Նարեկ Կարապետյան

Անկախության հռչակագիրը մեր պետականության հիմքն է. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»  խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Անկախության հռչակագրի և նոր Սահմանադրության շուրջ քննարկումներին՝ ամփոփելով այսօր անցկացված իրազեկման ակցիան։ Նրա խոսքով՝ Անկախության հռչակագիրը Հայաստանի պետականության հիմնարար փաստաթուղթն է, որն...

Միջnւկային ծրագրի մասին հարցը չի բարձրացվել Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններում. Բաղայի

Միջnւկային ծրագրի մասին հարցը չի բարձրացվել Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններում. Բաղայի

Միջուկային ծրագրի մասին հարցը չի բարձրացվել Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններում, քանի դեռ երկխոսությունն այլ փուլում է, Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: «Հիմա մենք ընդհանրապես այդ փուլում չենք։ Մենք...

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշմամբ։ Արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության պայմանները,...

Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մաhացել է

Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մաhացել է

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել...