Գնաճը շարունակում է արագանալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

29 Ապրիլի, 2026

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-մարտ ամիսներին։

Այսպես.

  • 2026թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը պահպանվել է համեմատաբար բարձր մակարդակում, սակայն ամսական դինամիկան ցույց է տալիս աճի տեմպի աստիճանական դանդաղում։ Մարտին ՏԱՑ-ի աճը կազմել է 6.6%՝ փետրվարի 7.2%-ի դիմաց, ինչի արդյունքում հունվար-մարտ ամիսների կուտակային աճը նվազել է մինչև 7.1%՝ հունվար-փետրվարի 7.4%-ի համեմատ։ Դանդաղումը հիմնականում պայմանավորված է առևտրի ցածր աճով և արդյունաբերության աճի տեմպի կտրուկ նվազմամբ։ Սա վկայում է, որ թեև տնտեսական ակտիվությունը շարունակում է աճել, դրա ընթացիկ դինամիկան ավելի զգուշավոր գնահատման կարիք ունի։
  • Արդյունաբերության և արտահանման աճը շարունակում է մնալ անկայուն և զգալիորեն պայմանավորված ժամանակավոր գործոններով։ Արդյունաբերության աճը փետրվարին կտրուկ արագանալուց հետո մարտին էականորեն դանդաղել է՝ 23.8%-ից նվազելով մինչև 7.0%, իսկ արտահանման դեպքում փետրվարին արձանագրված 40.5% աճին հաջորդել է մարտի 12.6% անկումը։ Այս դինամիկան հաստատում է նախորդ ամիսներին մեր կողմից նշված գնահատականը` արդյունաբերության և արտաքին առևտրի բարձր աճերը կայուն արտադրական կամ արտահանման ներուժի ընդլայնման արդյունք չեն, դրանք զգալի չափով պայմանավորված են ժամանակավոր, այդ թվում՝ առանձին ապրանքախմբերի վերաարտահանման գործոններով։
  • Գնաճը շարունակում է արագանալ։ 2026թ. մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%՝ փետրվարի 4.3%-ի դիմաց՝ շարունակելով արագացման միտումը և գտնվելով գնաճի թիրախային միջակայքի վերին սահմանից բարձր։ Սա նշանակում է, որ բարձր տնտեսական ակտիվության պայմաններում պահանջարկի կողմից գների ճնշումները շարունակում են պահպանվել, սակայն առկա են նաև առաջարկի կողմից ճնշումներ՝ պայմանավորված տարածաշրջանային լարվածությամբ և դրա հետևանքով առաջացող մատակարարման հնարավոր խնդիրներով։ Այս պայմաններում դրամավարկային քաղաքականության պայմանները դեռևս չեն խստացվել՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է 6.5% մակարդակում։
  • Հարկաբյուջետային հատվածում եկամուտների աճի և պլանի գերակատարման ֆոնին հատկապես խնդրահարույց է կապիտալ ծախսերի շարունակվող թերակատարումը։ 2026թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի ընդհանուր եկամուտները պլանի համեմատ գերակատարվել են 36.8 մլրդ դրամով կամ 5.8%-ով, մինչդեռ ընդհանուր ծախսերը թերակատարվել են 234.3 մլրդ դրամով կամ 28.0%-ով։ Առավել մտահոգիչ է կապիտալ ծախսերի իրավիճակը։ Դրանք պլանի նկատմամբ թերակատարվել են 131.4 մլրդ դրամով կամ 75.5%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 43.4%-ով։ Կապիտալ ծախսերի նման մակարդակի թերակատարումը խնդրահարույց է ոչ միայն կարճաժամկետ պահանջարկի, այլև երկարաժամկետ տնտեսական ներուժի բարձրացման տեսանկյունից։ Այն նաև ցույց է տալիս, որ կապիտալ ծրագրեր պլանավորելու, պատրաստելու և իրականացնելու՝ կառավարության ինստիտուցիոնալ կարողությունները բավարար չեն, ինչի հետևանքով կապիտալ ծախսերը շարունակում են չկատարել տնտեսական աճի որակը և ներուժը բարձրացնելու իրենց հնարավոր դերը:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/NTj1O:

Նմանատիպ նյութեր

Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում. Միրզոյանն ու Բայրամովը քննարկում են ունեցել

Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում. Միրզոյանն ու Բայրամովը քննարկում են ունեցել

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված՝ «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» խորագրով միջոցառմանը։ ԱԳՆ–ից  հայտնում են, որ Արարատ...

Տեսա, կարդացի, ևս առավել համոզվեցի՝  հզոր և հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին. Հայր Ասողիկ

Տեսա, կարդացի, ևս առավել համոզվեցի՝ հզոր և հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին. Հայր Ասողիկ

Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը, որում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում մի շարք հոգևորականների անձնական կյանքին։ Մայր Աթոռի միաբան Հայր Ասողիկն արձագանքել է հրապարակված...

Կիևի պատվիրակությունը Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններ է անցկացրել Նյու Յորքում

Կիևի պատվիրակությունը Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններ է անցկացրել Նյու Յորքում

Ուկրաինական պատվիրակությունը բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ Գրում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ներքաղաքական զարգացումները Հայաստանում․ քննարկում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ներքաղաքական զարգացումները Հայաստանում․ քննարկում

«Alpha Media Centre»-ում տեղի է ունենում քննարկում «Ներքաղաքական զարգացումները Հայաստանում» թեմայի շուրջ: Բանախոսներն են՝ Քրիստինե Վարդանյանը, Արամ Օրբելյանը, Ռուբինա Պետրոսյանն ու Բենիամին Մաթևոսյանը։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։...

Արգամ Աբրահամյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Արգամ Աբրահամյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ, Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը, @ArmeniaSputnik–ին հայտնեցին դատարանից։ Նշենք, որ Արգամ Աբրահամյանը կալանավորվել է հուլիսի 9–ին։ Նրան մեղադրում են սպանություն կազմակերպելու...