Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

27 Օգոստոսի, 2026

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հուլիս ամիսներին։

2026թ. հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության աճը պահպանվել է բարձր մակարդակում, սակայն վերջին ամիսներին նկատվում են դրա աստիճանական դանդաղում և աճի կառուցվածքի անհավասարակշռության խորացում։ Հունվար-հուլիսի կուտակային աճը կազմել է 7.7%, որի հիմնական աղբյուրներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունը և շինարարությունը։ Միաժամանակ, ծառայությունների և շինարարության բարձր աճի պայմաններում արդյունաբերության աճը դանդաղել է, իսկ առևտրի աճը մնացել է գրեթե զրոյական։ Արտահանման նվազումը, ներմուծման արագացումը, կապիտալ ծախսերի կրճատումը և գնաճի՝ թիրախային միջակայքից բարձր մակարդակը ևս մատնանշում են, որ բարձր ընթացիկ աճը դեռևս ամբողջությամբ չի վերածվում հավասարակշռված և երկարաժամկետ կայուն աճի։ Հետևաբար, կարևոր են ոչ միայն աճի տեմպի պահպանումը, այլև դրա կառուցվածքի և որակի բարելավումը՝ հատկապես արտադրողական, ներդրումային և արտահանելի հատվածների դերի մեծացման միջոցով։

Արտաքին առևտրում արտահանման և ներմուծման դինամիկան շարունակում է շարժվել հակադիր ուղղություններով։ Հուլիսին արտահանման տարեկան անկումը որոշակիորեն մեղմվել է՝ կազմելով 15.7%, սակայն հունվար-հուլիսի կուտակային անկումը խորացել է մինչև 7.9%։ Միաժամանակ, ներմուծման աճը հուլիսին արագացել է մինչև 21.5%, իսկ կուտակային աճը՝ մինչև 7.7%։ Այս տարբերությունը մեծացնում է արտաքին առևտրային հաշվեկշռի վատթարացման ճնշումը։ Ուշադրության արժանի է բուսական ծագման արտադրանքի արտահանման գծով գրանցված 25.7% անկումը, որը կարող է պարունակել ՌԴ-ի կողմից հունիսից կիրառված սահմանափակումների ազդեցության առաջին դրսևորումները, թեև հայտնի տվյալներով դրանց առանձին ազդեցության չափը դեռևս հնարավոր չէ հստակ գնահատել, քանի որ առկա մանրամասն ապրանքային տվյալներն ընդգրկում են սահմանափակումների կիրառման միայն սկզբնական ժամանակահատվածը։

Հարկաբյուջետային հատվածում եկամուտների բարձր աճը պահպանվում է, սակայն ծախսերի կառուցվածքը շարունակում է մնալ մտահոգիչ։ 2026թ. հունվար-հուլիսին ընթացիկ ծախսերն աճել են 17.2%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 26.6%-ով։ Կապիտալ ծախսերի նվազումը շարունակում է պայմանավորված լինել դրանց թերակատարման խնդրով՝ բացասական ազդեցություն ունենալով տնտեսության պոտենցիալի զարգացման վրա:

Արտերկրից դրամական փոխանցումների զուտ ներհոսքը դարձել է ներքին պահանջարկին և արժութային շուկային աջակցող լրացուցիչ գործոն։ 2026թ. հունվար-հունիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է շուրջ 1.38 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 587.6 մլն ԱՄՆ դոլարի դիմաց՝ աճելով 2.34 անգամ կամ 134.4%-ով։ Զգալի զուտ ներհոսքը համադրվում է ՀՀ դրամի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակվող արժևորման հետ: Այսպիսով, դրամական ներհոսքի աճի պայմաններում շարունակել է արժևորվել ՀՀ դրամը, ինչը կարող է բացասաբար ազդել արտահանման մրցունակության վրա:

Վարկերի աճի տեմպը հուլիսին փոքր-ինչ արագացել է՝ պահպանվելով բարձր մակարդակում։ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին և ոչ
ռեզիդենտներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը 2026թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 24.7%-ով՝ հունիսի 24.4%-ի դիմաց։
Աճը պայմանավորված է եղել ինչպես ռեզիդենտներին, այնպես էլ ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ավելացմամբ, որոնք տարեկան
կտրվածքով աճել են համապատասխանաբար 22.7%-ով և 81.8%-ով։ Ընդ որում, ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի չափազանց բարձր աճին զգալիորեն նպաստել է նաև նախորդ տարվա հուլիսի ցածր համեմատական բազան, երբ դրանց ծավալը տարեկան կտրվածքով նվազել էր 1.2%-ով։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...