Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

29 Հուլիսի, 2026

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հունիս ամիսներին։

Այսպես.

  • 2026թ. հունիսին նկատվել է տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղում՝ մայիսի 11.7%-ից հասնելով 7.7%-ի։ Հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության աճը կազմել է 7.9%, որի հիմնական աղբյուրներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունը և շինարարությունը՝ համապատասխանաբար 3.8, 3.0 և 1.7 տոկոսային կետ նպաստումներով։ Միաժամանակ, աճի կառուցվածքի վերաբերյալ մտահոգությունները շարունակում են արդիական մնալ: Մասնավորապես՝ հունիսին արդյունաբերության ամսական աճը դանդաղել է մինչև 4.0%, իսկ հունվար–մայիսի կառուցվածքային տվյալներով աճը շարունակել է կենտրոնացած մնալ հանքարդյունաբերության և մի քանի առանձին ենթաճյուղերի վրա։
  • Գյուղատնտեսության ոլորտում հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է 11.9% անկում՝ տնտեսական ակտիվության աճին հակազդելով շուրջ 1.1 տոկոսային կետով։ Անկման խորացման վրա կարող են ազդեցություն ունենալ նաև ՌԴ-ի կողմից կիրառվող արտահանման սահմանափակումները. պատճառահետևանքային կապը հնարավոր կլինի գնահատել մանրամասն ոլորտային և արտաքին առևտրի տվյալների հրապարակումից հետո։ Եթե այս կապը հաստատվի, և սահմանափակումները պահպանվեն, բացասական ազդեցությունը կարող է տարածվել նաև սննդի վերամշակման, տրանսպորտի, առևտրի և հարակից ծառայությունների վրա։
  • Արտաքին առևտրի դինամիկան հունիսին վատթարացել է և շարունակում է մնալ անկայուն։ Հունիսին արտահանումը նվազել է 20.5%-ով, և կուտակային անկումը խորացել է մինչև 6.7%, մինչդեռ ներմուծումն աճել է 8.6%-ով, իսկ կուտակային աճը հասել է 4.0%-ի։ Այս հակադիր դինամիկան մեծացնում է արտաքին առևտրային հաշվեկշռի վատթարացման ռիսկերը: ՌԴ-ի կողմից սահմանափակումների կիրառման պայմաններում առևտրի դինամիկան կարող է շարունակել վատթարանալ։
  • Հարկաբյուջետային հատվածում եկամուտների բարձր աճը պահպանվել է, սակայն ծախսերի կառուցվածքի և դրանց կատարման վերաբերյալ մտահոգություններն ավելի են ընդգծվել։ Հունվար-հունիս ամիսներին բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով, իսկ ծախսերը՝ 7.0%-ով՝ ձևավորելով 67.3 մլրդ դրամ հավելուրդ։ Ընթացիկ ծախսերն աճել են 16.1%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 28.3%-ով, իսկ դրանց թերակատարումը կազմել է 146.4 մլրդ դրամ կամ կիսամյակի պլանի 40.8%-ը։ Նախատեսված 316.4 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն արձանագրված հավելուրդի հետևանքով պլանային և փաստացի հաշվեկշիռների շեղումը հասել է 383.7 մլրդ դրամի։ Հետևաբար հավելուրդը մեծապես արտացոլում է հատկապես կապիտալ ծրագրերի թերակատարումը և ինքնին վկայում է իրականացվող ծախսերի անարդյունավետ քաղաքականության մասին։
  • Գնաճային և վարկային զարգացումները ևս պահանջում են շարունակական ուշադրություն։ Հունիսին 12-ամսյա գնաճն արագացել է մինչև 5.1%՝ գերազանցելով Կենտրոնական բանկի 3±1% թիրախային միջակայքը։ Միաժամանակ, ավանդների և վարկերի տարեկան աճերը կազմել են համապատասխանաբար 20.6% և 24.4%։ Վարկավորման բարձր աճը մի կողմից աջակցում է տնտեսական ակտիվությանը և ներքին պահանջարկին, մյուս կողմից կարող է պահպանել գնաճային ճնշումները և մեծացնել վարկերի որակի ու տնային տնտեսությունների պարտքային բեռի հետ կապված ռիսկերը

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/IGctS ։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Նմանատիպ նյութեր

Առաջարկում եմ ամեն առավոտ այդ ցանկը Տերունական աղոթքի պես կարդալ-ուրախանալ, նոր անցնել գործի․ Բագրատ Միկոյանը՝ դատախազությանը

Առաջարկում եմ ամեն առավոտ այդ ցանկը Տերունական աղոթքի պես կարդալ-ուրախանալ, նոր անցնել գործի․ Բագրատ Միկոյանը՝ դատախազությանը

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանը տարվել է Հանրային հեռուստաընկերություն, որտեղ ընթերցել է մի շարք անձանցից ենթադրյալ ապօրինի գույք բռնագանձելու մասին թղթեր։ Այդ ցանկում նաև ընթերցել է ՀՀ երկրորդ...

Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան

Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, որ մեր երկիրը վերածվել է համատարած կեղծիքի, խաբեության և կեղծարարության տարածքի, վաղուց արդեն գաղտնիք չէ։ Դա ո՛չ պատահականություն է, ո՛չ էլ սխալների շղթա. դա փաշիստական իշխանության գիտակցված...

Հայկ Կոնջորյանի թեկնածության հարցը չի վերանայվի՞. լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին

«Կուսակցության ներսում քննարկում չկա, իրավական պրոցես է ընթանում»,- անդրադառնալով ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպին՝ ասել է ՀՀ վարչապետը: Հարցին՝ Հայկ Կոնջորյանի ԱԺ փոխնախագահի թեկնածության հարցը չի՞ վերանայվի, ասել է....

Պուտինի հետ երկխոսությունը ստացվեց, որովհետև երկար խոսեցինք․ Նիկոլ Փաշինյան

  Հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում  Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Ռուսաստանի ղեկավարության հետ իր երկխոսության մանրամասները և հանրաքվեի վերաբերյալ դիրքորոշումը․ «Ես ՌԴ նախագահին ասեցի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը և մենք...

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Մարիա Զախարովայի հայտարարությանը

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Մարիա Զախարովայի հայտարարությանը

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը․ «Հանուն ճշմարտության և իրավունքի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չէր կարող ներգրավվել...