Պարտքի սպասարկման բեռը մնում է բարձր մակարդակում. «Լույս» հիմնադրամ

17 Հունիսի, 2026

«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2025թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպես.

  • 2025 թվականին ՀՀ տնտեսական աճի տեմպն արագացել է՝ նախորդ տարվա 5.9%-ի դիմաց կազմելով 7.1%։ Փաստացի տնտեսական աճը գերազանցել է ինչպես պետական բյուջեի հիմքում դրված 5.1% կանխատեսումը, այնպես էլ 2026թ. պետական բյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական սցենարով վերանայված 5.2% սպասումը։ Տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել ծառայությունների և շինարարության բարձր աճերով: Տնտեսության մյուս հիմնական ճյուղերը ևս դրական նպաստում են ունեցել տնտեսական աճին։ Սակայն, տնտեսական աճի կառուցվածքը շարունակում է պարունակել որոշակի խոցելիություններ  սահմանափակելով աճի կայունությունը։ Մասնավորապես շինարարության բարձր աճը զգալիորեն պայմանավորված է եղել հիպոթեքային վարկերի տոկոսավճարների վերադարձի ծրագրի ազդեցությամբ, իսկ արդյունաբերության կառուցվածքում պահպանվել է առանձին ենթաճյուղերից կախվածության բարձր մակարդակը (օրինակ՝ ոսկու վերաարտահանման ակտիվացմամբ պայմանավորված, որը թեև նվազել է նախորդ տարիների համեմատ):

 

  • 2025թ. պետական բյուջեի եկամուտների և հատկապես հարկային եկամուտների կատարողականը նախորդ տարվա համեմատ բարելավվել է՝ հիմնականում պայմանավորված կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական աճով։ Պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,886.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 11.9%-ով և ապահովելով ճշտված պլանի 101.3% կատարողական, իսկ հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 2,725.2 մլրդ դրամ՝ աճելով 14.0%-ով և ապահովելով ճշտված պլանի 100.3% կատարողական։ Հարկային եկամուտների աճն ու գերակատարումն առավելապես պայմանավորված են եղել կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական աճով, ինչպես նաև հիմնական հարկատեսակների՝ ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի և շահութահարկի մուտքերի աճով։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2024թ. 23.3%-ից բարելավվել է մինչև 24.0%, սակայն այն էականորեն ցածր է եղել բյուջեի հիմքում դրված 25.0% մակարդակից, ինչը ցույց է տալիս, որ եկամուտների բարձր աճի պայմաններում էլ հարկային ներուժի ամբողջական իրացումը շարունակում է մնալ կարևոր խնդիր։

 

  • Պետական բյուջեի ծախսերը զգալիորեն թերակատարվել են, ինչը նշանակում է, որ նախատեսված ծախսերի և ծրագրերի մի մասը չի իրականացվել: 2025թ. պետական բյուջեի ծախսերը կազմել են 3,305.3 մլրդ դրամ՝ ապահովելով ճշտված պլանի նկատմամբ 95.8% կատարողական: Կապիտալ ծախսերը նույնպես թերակատարվել են, արձանագրվել է 89.6% կատարողական։ Ծախսերի, հատկապես կապիտալ ծախսերի թերակատարումը շարունակում է մնալ պետական ֆինանսների կարևոր խնդիրներից մեկը։ Տնտեսության երկարաժամկետ աճի և պետական ներդրումների արդյունավետության տեսանկյունից կապիտալ ծախսերի ամբողջական և ժամանակին կատարումը պետք է լինի բյուջետային քաղաքականության կարևոր նպատակներից մեկը:

 

  • 2025թ. կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է, սակայն պարտքի սպասարկման բեռը մնում է բարձր մակարդակում։ Չնայած պարտքի բացարձակ ծավալի աճին՝ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է՝ 47.7%-ից դառնալով 47.2%։ Պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազումը դրական միտում է, սակայն պարտքի սպասարկման հետ կապված բեռը շարունակում է մնալ բարձր` հանդիսանալով մտահոգիչ գործոն։ Մասնավորապես, տոկոսավճարները 2025թ. կազմել են 349.1 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 10.6%-ը։ Տոկոսավճարների բարձր մակարդակը խնդիր է այն առումով, որ բյուջեի զգալի միջոցներ ուղղվում են պարտքի սպասարկմանը՝ սահմանափակելով այդ միջոցների օգտագործման հնարավորություններն այլ առաջնահերթ, այդ թվում՝ կապիտալ ներդրումների և սոցիալական ծրագրերի ֆինանսավորման ուղղություններով։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով`

Նմանատիպ նյութեր

«Daroink»-ի  տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային

«Daroink»-ի տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ թիվ 27 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 57-ամյա Կարապետ Ա․-ն իր վարած «Mercedes EQS» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 55-ամյա Գրիգոր Մ․-ի վարած «Kia», 42-ամյա Արտաշես Օ․-ի...

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ կանցկացվի ծառայողական քննություն։ Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 6-ի կարգադրության մեջ։ Ծառայողական քննության նպատակն է պարզաբանել Առաքելյանի...

Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս. Զարոկյան

Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս. Զարոկյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս: Անգործունակ ղեկավարները, որոնք կեղծում են ընտրությունները, երբեք չեն կարող ցանկացած երկրի համար բանակցել...

ԹՐԻՓՓ-ի շրջանակում տարածաշրջանային նոր պայմանավորվածությունների շուրջ գործընթացը մտնում է գործնական փուլ․ ԱԳՄԱՆ

ԹՐԻՓՓ-ի շրջանակում տարածաշրջանային նոր պայմանավորվածությունների շուրջ գործընթացը մտնում է գործնական փուլ․ ԱԳՄԱՆ

Այսօր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային...

Թրամփը  Իրանին հասցված նոր հարվածների մասին  է հայտարարել

Թրամփը Իրանին հասցված նոր հարվածների մասին է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները նոր սահմանափակ հարվածներ են հասցրել Իրանին՝ ոչնչացնելով Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու զենիթային կայանքը, հաղորդում է ABC News-ը։ «Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Մենք փոքր, բայց...