Ով ընտրում է Նիկոլին, ընտրում է Ալիևին․ Ռոբերտ Քոչարյան

19 Մայիսի, 2026

 

«Սիրելի՛ գյումրեցիներ, նախագահությանս տարիներին Գյումրին այն քաղաքն էր, որտեղ ամենից շատն եմ եղել: Դուք վկա եք՝ տարին մի քանի անգամ գալիս էի ստուգելու՝ շինարարության տեմպերը կարողանո՞ւմ ենք պահել, թե՞ ոչ, էլ ինչ կարելի է անել քաղաքը վերականգնելու համար: Ինձ համար դա եղել է արժանապատվության հարց, թասիբի հարց, և ինքս ինձ ասել եմ հետևյալը․ մինչև իմ լիազորությունների ժամկետը լրանալը չպետք է որևէ բան մնա չլուծված, չկառուցված կամ չվերականգնված։ Մինչ այստեղ գալն ինձ ասացին, որ դեռ ինչ-որ տնակներ կան․ գոնե այդ տնակների համար պարտավոր ենք հետ գալ: Կարող եմ ասել մի բան՝ ձեզ հանգիստ չեմ թողնելու, գիշեր-ցերեկ աշխատեցնելու եմ: Հայաստանի Հանրապետության և ոչ մի ղեկավար չի արել Գյումրիի համար այնքան, որքան ես եմ արել. դա փաստ է: Բայց նաև ոչ մեկը, ով էլ ընտրվի, չի անելու այնքան, որքան ես եմ անելու, եթե ընտրվեմ»,— այս մասին Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Երկու օր երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը

Երկու օր երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ «Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Նշավան...

Արտաշատ քաղաքի 44-ամյա բնակիչը գումար շորթելու նպատակով անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը. նա ձերբակալվել է

Արտաշատ քաղաքի 44-ամյա բնակիչը գումար շորթելու նպատակով անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը. նա ձերբակալվել է

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ մի տղամարդ անցել է Երևանի Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գտնվում է վտանգավոր գոտում։ Ահազանգով նշված վայր մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ...

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Նոյեմբերի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը, որի ձեռամբ...

87 տարեկանում մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

87 տարեկանում մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

87 տարեկանում մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը: Նա ծնվել է 1939 թվականին Բաքվում։ 1961–ին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային ռազմական ուսումնարանը, 1975–ին՝ Լենինգրադի ռազմահրետանային ակադեմիան։ 1961–1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ...

Օդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվում

Օդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվում

Հայաստանում նոյեմբերի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերևութաբաները նաև կանխատեսում են հարավարևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 20-25 մ/վ։ Այս մասին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա...